Լրահոս

01.09.2009 10:10


Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա կապակցությամբ

Հարգելի՛ ուսուցիչներ և ծնողներ,

Սիրելի՛ աշակերտներ,

Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

«Գիտելիքը հզոր զենք է» արտահայտությունը հատկապես արդիական է ներկա աշխարհում: Որքան կրթված է հասարակությունը, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի կազմակեպելու իր կյանքը, ապահովելու իր բարեկեցությունը, պահպանելու և զարգացնելու իր մշակույթը:

Այս հանրահայտ ճշմարտությունները Հայաստանի իշխանությունների համար գործողությունների ծրագրի հիմք են: Մեր ուշադրության կենտրոնում է կրթական համակարգի խնդիրներն ու ոլորտի բարեփոխումների ընթացքը:

Շնորհավորում եմ հատկապես առաջին դասարանցիներին, ովքեր առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից՝ բացահայտելու մի նոր ու անսահման աշխարհ՝գրքերի աշխարհը, որ «տիեզերք է անեզր»:

Հաջողություն եմ մաղթում ուսուցիչներին ու աշակերտներին նոր ուսումնական տարում: Թող այն լինի արդյունավետ, քանզի գիտելիքի ձեռքբերման յուրաքանչյուր տարին և նույնիսկ օրը կարևոր են: Դրանցով է պայմանավորված վաղվա Հայաստանի հզորությունն ու նկարագիրը:

Այս խորագրի վերջին նյութերը