Տնտեսական

13.06.2014 12:50


Մ. Մելքումյան. «Քառյակով թույլ չե՛նք տա այս թանկացումը»

Մ. Մելքումյան. «Քառյակով թույլ չե՛նք տա այս թանկացումը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է էլեկտրաէներգիայի թանկացումներին։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարել են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը։ Նրանք անընդունելի են համարում, որ էներգամատակարար ընկերությունների, ատոմակայանի բիզնես ռիսկերը վերաբաշխվում են հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների և բնակչության վրա։

–Եթե բյուջեի ճեղքվածք ունեն, չի կարելի դա նրանց հաշվին ծածկել։ Սա էլ է պետբյուջեն արհեստական լցնելու մի եղանակ։ Միայն այս քայլով պետբյուջեն 14,4 մլրդ ավելացված արժեքի հարկ է ստանում։ Քառյակով թույլ չե՛նք տա այս թանկացումը,–ասել է Մ. Մելքումյանը։

Նաիրա Զոհրաբյանն էլ ավելացրել է, որ ԲՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի բերած փաստարկները հիմնավոր չէին։

–Աբսո՛ւրդ է, եթե այդ կազմակերպությունների վատ մենեջմենթի համար պետք է վճարի ՀՀ քաղաքացին, և մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք օգոստոսի 1–ից այդ թանկացումը թույլ չտալու համար,–նշել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը