Լրահոս

14.06.2014 12:31


Իրանի իշխանությունները հերքել են Իրաք հատուկ ստորաբաժանումներ ուղարկելու տեղեկատվությունը

Իրանի իշխանությունները հերքել են Իրաք հատուկ ստորաբաժանումներ ուղարկելու տեղեկատվությունը

Իրանի իշխանությունները հերքել են մամուլի այն հաղորդագրությունները, որ Իրանի հատուկ ստորաբաժանումները մասնակցում են Իրաքում գրոհայինների դեմ մարտերին։ Մասնավորապես, Իրանի արտաքին գործերի փոխնախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահինը կտրուկ հերքել է լուրը, որ երկրի ԶՈՒ Իսլամական հեղափոխության պահակային կորպուսի հատուկ նշանակության ստորաբաժանումը մեկնել է Իրաք՝ մասնակցելու «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ մարտերին։ Իրանի ԱԳՆ պաշտոնյան ընդգծելել է, որ Իրանը ոչ մի կերպ ընդգրկված չէ Իրաքում սկսված հակամարտությանը։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ—ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը