Աշխարհ

14.06.2014 12:44


Կրակովում միզող Լենինի արձան է տեղադրվել (լուսանկար)

Կրակովում միզող Լենինի արձան է տեղադրվել (լուսանկար)

Կրակովում տեղադրված «Ապագայի շատրվան»–ը սպառնում է ստվերել բրյուսելյան «Միզող տղան» հանրահայտ արձանը։

«Радио Кракова»–ի փոխանցմամբ՝ Կրակովի «Nowej Huty» թաղամասի նույն վայրում, որտեղ ժամանակին Լենինի հուշարձանն էր, այժմ տեղադրվել է հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի՝ վառ գույնի և միզող արձանը։

Վերջինի հեղինակների հումորը, սակայն, ոչ բոլորի կողմից է ընդունվել։ Քննադատների մի մասը համոզված է, որ Լեհաստանում չպետք է Լենինի արձան կանգնեցվեր, մյուս մասն էլ նմանօրինակ քանդակը ձեռառնոցի է համարում։

Նշենք, որ այն մոտ օրերս տեղափոխվելու է ոչ հեռվում գտնվող «Lazni Nowej» այգի։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը