Աշխարհ

17.06.2014 09:37


ԱՄՆ-ը 275 զինծառայող կուղարկի Իրաք

ԱՄՆ-ը 275 զինծառայող կուղարկի Իրաք

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը, իր դեսպանատան անվտանգությունն ապահովելու համար, Իրաքի մայրաքաղաք Բաղդադ 275 զինծառայողի կուղարկի։

«Կոնգրեսին ներկայացրած զեկույցում Բարաք Օբաման հայտնել է, որ 275 ամերիկացի զինվորականից բաղկացած անձնակազմ է ուղարկելու Բաղդադ՝ ապահովելու ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը։ Զինվորականներն Իրաք են մեկնելու այդ երկրի համաձայնությամբ»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին՝ նշելով, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատանքը, և ամերիկացի դիվանագետների զգալի մասը մնալու է իր աշխատավայրում։

Հիշեցնենք, որ Իրաքում իրավիճակը գնալով սրվում է։ Վերջին օրերին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը երկրի հյուսիսում մի շարք խոշոր քաղաքներ է գրավել:

Այս խորագրի վերջին նյութերը