Լրահոս

01.09.2009 15:35


Ի՞նչ կա Դավուդօղլուի խոսքերի տակ

Ի՞նչ կա Դավուդօղլուի խոսքերի տակ

-Դավուդօղլուն շատ անգամ է նման բաներ ասել,-պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Թուրքիայի արտգործնախարար Դավուդօղլուի՝ «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առնելու Ադրբեջանի շահերը» հայտարարությունը՝ ասել է Եվրամիությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ավետ Ադոնցը։

-Դրա մասին, բացի Գյուլից, խոսել է նաև Էրդողանը։ Բայց եթե ուսումնասիրենք այդ փաստաթղթերը, նախապայմանների մասին որևէ կապ չենք տեսնի։ Ուրիշ բան, որ այդ նախապայմանները կարող են միայն ստվերում լինել։ Սակայն դա էլ անընդունելի է,-նկատել է Ա. Ադոնցը։

 

Այս խորագրի վերջին նյութերը