Լրահոս

01.09.2009 16:25


Վարչապետը մասնակցել է դպրոցի շենքի բացմանը

Գիտելիքի ու դպրության օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզի Նորավան գյուղ, որտեղ մասնակցել է գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի շենքի բացմանը։
Դպրոցի կառուցման համար պետական բյուջեով հատկացվել է շուրջ 275 մլն դրամ։ Վարչապետը շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել զարգացման ծրագրերին և խնդիրներին։
Դպրոցի բացման արարողության ժամանակ ՀՀ վարչապետն ասել է. «Ձեզ համար այսօր կրկնակի տոն է։ Դուք այսօր նշում եք ոչ միայն սեպտեմբերի մեկը, այլ նաև ուրախանում եք այն առիթով, որ համայնքն ունեցավ իր սեփական դպրոցը։ Համոզված եմ, որ այս օրը ձեր համայնքի համար պատմական է լինելու. սա նոր սկիզբ է համայնքի համար, որովհետև որտեղ բացվում է նոր դպրոց, այնտեղ բացվում է նոր հեռանկար»։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դպրոցաշինությունը գնտվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ վարչապետը նաև նվերներ է հանձնել դպրոցի առաջին դասարանցիներին։

ՀՀ կառավարության լրատվական վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը