Աշխարհ

19.06.2014 09:38


Բաքվում կայացել է Ալիև-Լավրով հանդիպումը

Բաքվում կայացել է Ալիև-Լավրով հանդիպումը

Երեկ երեկոյան Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, տեղեկացնում է Trend գործակալությունը։

Ընդգծելով երկկողմ հարաբերությունների արդյունավետ առաջխաղացումն՝ Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Լավրովի այցը դրական կազդի հարաբերությունների հետագա ամրապնդման վրա: Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում:

Լավրովն իր հերթին Ալիևին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույնները։

«Մենք կիսում ենք Ձեր տեսակետը, որ երկու երկրների հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում և հաջողությամբ զարգանում են»:

Լավրովը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների նախորդ հանդիպման արդյունքները, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրները։

Այս խորագրի վերջին նյութերը