Աշխարհ

20.06.2014 10:53


Իրաքում զինյալները գրավել են քիմիական զենքի արտադրության կենտրոնը

Իրաքում զինյալները գրավել են քիմիական զենքի արտադրության կենտրոնը

Իրաքում սուննի ծայրահեղականները գրավել են քիմիական զենքի արտադրության կենտրոնը, որն օգտագործվում էր Սադդամ Հուսեինի նախագահության ընթացքում։ Այս մասին հաղորդում է «Wall Street Journal»–ը։ Թերթի տվյալներով՝ «Ալ–Մութաննա» գործարանում՝ Բաղդադից 70 կմ հյուսիս–արևմուտք, պահպանվում է հնացած քիմիական զենք։ Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները ենթադրում են, որ զինյալները կարող են այդ նյութերից քիմիական զենք ստեղծել։ Կենտրոնի գրավումը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» խմբավորման զինյալների կողմից իր վրա է սևեռել ԱՄՆ իշխանության ուշադրությունը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը