Լրահոս

01.09.2009 18:56


Շիրակի մարզի դպրոցներին կրկին օպտիմալացում է սպասվում

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն այցելել էր Գյումրու Մ. Նալբանդյանի անվան թիվ 11 դպրոց: Մարզպետը ծանոթացավ դպրոցի պայմաններին, զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ:

Լիդա Նանյանի կարծիքով միջնակարգ կրթության ոլորտում խնդիրները փոխվել են. «Եթե մի քանի տարի առաջ մարզում ուշադրության կենտրոնում էր պահվում դպրոցաշինությունը, հիմա արդեն մենք պետք է ուշադրություն դարձնենք ուսումնական որակին, քանի որ դպրոցաշինության խնդիրը մարզում գրեթե ամբողջությամբ լուծված է՝ բացի մի քանի գյուղական դպրոցներից»։

Թեև սեպտեմբերի 1-ին ընդունված չէ բացասական երևույթներից խոսել, սակայն Շիրակի մարզպետը ուշադրություն է հրավիրել մեկ մտահոգիչ փաստի վրա. «Ցավով պիտի նշեմ, որ աշակերտների ընդհանուր թիվը մարզում կրճատվել է, որը, բնականաբար, հանգեցնելու է ուսուցիչների թվի կրճատմանը»,-նշել է Լ.Նանյանը՝ ավելացնելով, որ եթե աշակերտների թվի կրճատումն այս տեմպերով ընթանա, ապա շատ շուտով կատարվելու է դպրոցների միավորման գործընթաց. «2009թ. մենք այդ քայլին չդիմեցինք, սակայն շատ հավանական է, որ 2010թ. իրականցվի դպրոցների օպտիմալացում»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը