Աշխարհ

23.06.2014 11:03


Իսրաելը Սիրիայի ռազմական օբյեկտներին ավիահարվածներ է հասցրել

Իսրաելը Սիրիայի ռազմական օբյեկտներին ավիահարվածներ է հասցրել

Իսրաելի Պաշտպանության բանակի ռազմական ինքնաթիռները Սիրիայի տարածքում մի շարք թիրախներին հարվածներ են հասցրել, գրում է Haaretz–ը։ Ավիահարվածի են ենթարկվել սիրիական ռազմական օբյեկտները Հոլանի բարձունքների վիճելի տարածքում։ Ինչպես նշում է թերթը, ավիահարվածները եղել են երեկ Սիրիայի հետ սահմանին հրեական քաղաքացիական մեքենա պայթեցնելու պատասխանը։ Միջադեպի հետևանքով երեխա է մահացել, ևս երեքը վիրավորվել են։ Իսրաելի բանակի ներկայացուցիչը մանրամասնել է, որ հարվածները հասցվել են 9 ռազմական օբյեկտներին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը