Լրահոս

02.09.2009 15:24


ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը FIFA-ի դասակարգման աղյուսակում կրկին նահանջեց

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը FIFA-ի դասակարգման աղյուսակում կրկին նահանջեց

Այսօր FIFA-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման նոր վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը հերթական անգամ նահանջել է՝ վաստակած 231 միավորով զբաղեցնելով 125-րդ հորիզոնականը։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հետ նույն խմբում հանդես եկող Թուրքիայի հավաքականը առաջադիմել է 1 միավորով՝ զբաղեցնելով  27-րդ հորիզոնականը։ ԱՊՀ երկրների ցանկում իր դիրքերը շարունակում է բարելավել Ռուսաստանի հավաքականը՝ այն 6-րդ հորիզոնականով լավագույն տասնյակում է։

FIFA-ի վարկանիշային դասակարգում. 02.09.09 թ.

1. Բրազիլիա    1604
2. Իսպանիա    1588
3. Հոլանդիա     1376
5. Իտալիա       1186
4. Գերմանիա    1186
6. Ռուսաստան  1129
7. Անգլիա         1127
8. Արգենտինա  1113
9. Խորվաթիա    1101
10. Ֆրանսիա    1040
27. Թուրքիա       826
125.Հայաստան  231
139. Ադրբեջան   173

 

Այս խորագրի վերջին նյութերը