Աշխարհ

30.06.2014 12:23


Իսրայելի վարչապետ. «Քրդերն արժանի են սեփական պետություն ունենալուն»

Իսրայելի վարչապետ. «Քրդերն արժանի են սեփական պետություն ունենալուն»

Իրաքում իրավիճակի սրման համապատկերին Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն կոչ է արել ստեղծել անկախ քրդական պետություն՝ որպես Իրաքում սուննի գրոհայիններին հակազդելու միջոց:

«Քրդերը մարտական ժողովուրդ են, ովքեր հավատարիմ են իրենց քաղաքական սկզբունքներին և արժանի են անկախությանը»,– Թել-Ավիվում հայտարարել է Նեթանյահուն։

Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին իր հերթին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե «քրդերի համար եկել է սեփական ապագան որոշելու պահը»:

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը հիշեցնում է, որ քրդերը բավականին երկար ժամանակ պայքարում են անկախ պետություն հիմնելու համար, սակայն դրան խանգարում է այն, որ նրանք հիմնականում բնակվում են միանգամից չորս պետությունների՝ Սիրիայի, Թուրքիայի, Իրանի և Իրաքի տարածքներում:

Այս խորագրի վերջին նյութերը