Լրահոս

02.09.2009 21:52


Վահան Հովհաննիսյան. «Փորձելու են մեզ ծնկի բերել՝ զիջումներ պարտադրելով»

Վահան Հովհաննիսյան. «Փորձելու են մեզ ծնկի բերել՝ զիջումներ պարտադրելով»

-Որքան էլ մեզ փորձեն համոզել, որ պատմական հարթությունով զբաղվող խումբը լինելու է ընդամենը հանձնաժողով միջկառավարական երկկողմ հանձնաժողովի կազմում, բայց գայլի ականջներն այստեղ էլ են երևում,-ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, մեջբերելով պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու մասին պարբերությունը։

-Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումով այն այժմեական, ակտուալ, մեզ համար կենսական նշանակության խնդրից վերածվում է ակադեմիական հետազոտությունների մի երկրորդական հարցի,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը։-Պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը կատարյալ և վերջնական ջախջախումը կլինի մեր բոլոր ազգային իղձերի և վերջը կդնի հայության և Հայաստանի՝ որպես ինքնուրույն քաղաքական գործոնի։ Ոչ մի հերոսական պայքարով մեր պատմաբանները չեն կարող փրկել Ցեղասպանության հարցը՝ փոշոտ, ակադեմիական հարց դառնալուց։

Վահան Հովհաննիսյանն իր ելույթում ասել է նաև, թե հայ-թուրքական հարաբերություններում կա՛մ փորձելու են մեզ ծնկի բերել՝ զիջումներ պարտադրելով, կա՛մ էլ պարզապես ճանապարհը չեն բացի.

-Ու հայկական կողմից այս գիշերային դիվանագիտություն վարողները կհասկանան, որ գիշերային երազներում բացի օվկիանոսի այն կողմից հեռախոսով հեքիաթներ շշնջացող բարի փերիներից, պատահում են նաև իրական կյանքից եկած թուրքեր։ Իսկ ռեալ կյանքից եկած թուրքերը հեքիաթների փոխարեն ահա այսպիսի նամակներ են գրում,-հայտարարել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը