Լրահոս

01.07.2014 10:08


Մահվան ելքով պատահար Սեբաստիա փողոցում

Մահվան ելքով պատահար Սեբաստիա փողոցում

Հուլիսի 1-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում` թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33TP016 պետհամարանիշի և «ՎԱԶ-2108» մակնիշի 35LS228 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաներից դուրս են բերվել երեք քաղաքացիները, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածի դին:

Այս խորագրի վերջին նյութերը