Լրահոս

01.07.2014 11:02


Լևոն Զուրաբյան. «Եթե մարդկանց թիվը շատ լինի, ոստիկանները չեն կարողանա խոչընդոտել»

Լևոն Զուրաբյան. «Եթե մարդկանց թիվը շատ լինի, ոստիկանները չեն կարողանա խոչընդոտել»

Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ մեկնարկել է բողոքի գործողությունը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11.00-ին, ՀԾԿՀ հանձնաժողովը հենց այդ հարցով նիստ է գումարում։

Այսօրվա նիստը չպիտի՛ կայացնի որևէ որոշում։ Այսօրվա նիստը չպիտի՛ կայանա։ Դա ժողովրդի կամքին հակառակ է,–հայտարարել են ցուցարարները՝ բացականչելով՝ կա–սե–ցո՛ւմ, կա–սե–ցո՛ւմ։

ՀԾԿՀ շենքի մոտ և հարակից տարածքում բազմաթիվ ոստիկաններ են կանգնած. նրանք ստուգում են դեպի հանձնաժողովի շենք գնացող բոլոր քաղաքացիներին։

Ցուցարարների հետ է նաև «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով հայտարարել է, որ եթե մարդկանց թիվը շատ լինի, ոստիկանները չեն կարողանա խոչընդոտել բողոքի գործողությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը