Աշխարհ

01.07.2014 11:30


Տիմչուկ. «Ուժայիններն ավիահարվածներ են հասցնում աշխարհազորայինների դիրքերին»

Տիմչուկ. «Ուժայիններն ավիահարվածներ են հասցնում աշխարհազորայինների դիրքերին»

Ուկրաինայում վերսկսված հակաահաբեկչական գործողության շրջանակում ուժայիններն անցել են ակտիվ գործողությունների և սկսել են կրակել աշխարհազորայինների ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը։ Խմբի օպերատիվ տվյալներով, համաձայն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ հրադադարի ռեժիմի դադարեցման մասին որոշման, ՀԱԳ ուժերն ակտիվ գործողություններ են սկսել։

«Ավիացիոն և հրետանային հարվածներ են հասցվում աշխարհազորայինների դիրքերին», – ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը