Աշխարհ

03.07.2014 10:21


Կրամատորսկը և Սլավյանսկը հրետակոծվում են. կան զոհեր

Կրամատորսկը և Սլավյանսկը հրետակոծվում են. կան զոհեր

Կրամատորսկը և Սլյավյանսկը հայտնվել են ուկրաինական բանակի և աշխարհազորայինների խաչաձև կրակի տակ հինգշաբթի գիշեր. կրակահերթը մի քանի կյանք է խլել։ Կրամատորսկի ծայրամասը կրակահերթի է ենթարկվել «Գրադ» սարքավորումներից, ականները հիմնականում ընկել են Բելենկայա գետի մոտ՝ վնասելով Վեսյոլիյ և Կրասնագորսկ բնակավայրերը, մասնավոր հատվածի մոտ 30 տուն է վնասվել: Այս մասին հաղորդում է «Պոդրոբնոստի»–ն՝ տեղաբնակներին հղումով։ Ականատեսների հաղորդմամբ՝ Կրամատորսկի կենտրոնական հատված ականներ չեն ընկել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը