Կարծիք

03.07.2014 13:04


«Մարդկանց օգնելու փոխարեն ստեր են տարածում օգնություն տրամադրողների մասին»

«Մարդկանց օգնելու փոխարեն ստեր են տարածում օգնություն տրամադրողների մասին»

Իշխանությունները մարդկանց օգնելու փոխարեն նրանցից փող են քերում, ու դեռ մի բան էլ ստեր տարածում օգնություն տրամադրողների մասին։
Այն բանից հետո, երբ Վարդենիսում հարյուրավոր մարդիկ փոթորիկի պատճառով կանգնեցին լուրջ խնդիրների առջև, օգնության հասավ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը»: Անկե՛ղծ լինենք, նմանատիպ խնդիրներով պիտի իրականում զբաղվի երկրի իշխանությունը, բայց այն այսօր զբաղված է օրինակ մարդկանցից փող քերելով՝ կարմիր գծերի և կուտակայինի միջոցով, ու տենց «մանր-մունր» բաներով զբաղվելու ժամանակ չունի: Ու հենց այդ պատճառով անելանելի վիիճակում հայտնված մարդկանց օգնության են հասնում բարեգործական հիմնադրամները:
Բայց քիչ է, որ իշխանությունները մատը մատին չեն տալիս մարդկանց օգնելու համար, դեռ մի բան էլ ստեր են տարածում, թե մարդիկ հրաժարվել են այդ օգնությունից: Չեմ ասի «ամոթ է», քանզի Բաղրամյան 26-ի ենթակայության տակ աշխատող «գեբելսյան քարոզչամեքենայի» ներկայացուցիչները ըսկի չգիտեն, թե ինչ է ամոթը, թե չէ նմանատիպ ապուշություններ չէին տարածի:
Այս առիթով միանում եմ նաև Վահե Էնֆիաջյանի այն ասածին, որ «Այդ «Գեբելսյան քարոզչամեքենայի» տերերը ուղղակի հիվանդ մարդիկ են : Բան ու գործ թողած զբաղված են սուտ հորինելով ու տարածելով: Փոխանակ գործ անեն, այս մարդիկ զբաղված են ուրիշի արածները սուտ լուրերով վարկաբեկելով: Դրա համար էլ երկիրը այս վիճակում է»:
Իմ կողմից էլ ավելացնեմ, որ պետք է ոչ միայն մարդկանց օգնել նմանատիպ ծրագրերով, այլ նաև ավելի լուրջ և հզոր քայլեր ձեռնարկել «Գեբելսյան քարոզչամեքենայի» տերերից ազատվելու ուղղությամբ: Այ սա՛ կլինի մեր երկրին ու ժողովրդին մատուցած ամենամեծ ծառայությունն ու ամենամեծ օգնությունը:

Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը