Հարցազրույց

03.07.2014 15:37


Հարցազրույց Վրաստանի Ազգային անվտանգության Խորհրդի քարտուղարի տեղակալի հետ

Հարցազրույց Վրաստանի Ազգային անվտանգության Խորհրդի քարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի և Հայաստանի տարբեր տնտեսական խմբավորումներում ինտեգրացիայի հարցը՝ Թբիլիսիի՝ Եվրամիության հետ Ասոցացման մասին պայմանագրի ստորագրումը և Երևանի գալիք մուտքը Եվրասիական տնտեսական միություն, վերջին ժամանակներս ակտիվ քննարկման առարկա է դարձել հայ քաղաքագետների և տնտեսագետների համար: Տվյալ հարցի շուրջ իր կարծիքն է հայտնել հայտնի վրացի քաղաքագետ, Հանրապետական Ինստիտուտի «Հարավկովկասյան հետազոտություն» ծրագրի տնօրեն Իվլիան Խաինդրավան: Հիշեցնենք ընթերցողին, որ հուլիսի 2-ին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հրաման է ստորագրել, ըստ որի Իվլիան Խաինդրավան նշանակվել է Վրաստանի Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղարի տեղակալ:
-Վերջերս Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիր: Միևնույն ժամանակ Վրաստանի հարևան երկիր Հայաստանը ընթանում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելոռուսիայի Եվրասիական միություն մտնելու ճանապարհով: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանի և Վրաստանի «ապահարզանը» տարբեր տնտեսական խմբավորումներում խնդիրներ ստեղծել երկու երկրների հարաբերություններում:
- Տարածքայնորեն, հնարավոր է, բայց փորձնականորեն՝ չպետք է: Իմ կարծիքով երկու երկրների քաղաքական վերնախավերն արդեն ձևավորել են պարադիգմա-բանաձևը, որը երկկողմանի հարաբերությունների վատթարացումը թույլ չի տա, անկախ այն բանից, թե ինչքան տարբեր ալյանսներում, բլոկներում, միություններում կհայտնվեն Հայաստանը և Վրաստանը: Այդ փոխհարաբերությունները անցել են ժամանակի և ամենատարբեր հանգամանքների փորձությունների միջոցով և հաղթահարել են դրանք: Հասկացողությունը, թե ինչքան ենք մենք իրար մոտ և անհրաժեշտ միմյանց, տակտիկական հակասությունների վրա գերադասում են, երբ, օրինակ Վրաստանի և Հայաստանի ներկայացուցիչները միջազգային կազմակերպություններում այս կամ այն քվեարկության ժամանակ տարբեր դիրքորոշումներ ունեն: Կան երկարաժամկետ շահեր և այդ շահերը ընդհանուր առմամբ համընկնում են:
-Վրաստանը կապող կամուրջ է Հայաստանի և Եվրասիական երկրների միջև: Կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական կոնֆլիկտի խորացումը բացասական ազդեցություն ունենա հայ-վրացական հարաբերությունների վրա և կանգնեցնել Հայաստանի ներգրավումը Եվրասիական տնտեսական միություն:
- Ես այլ կերպ եմ տեսնում իրավիճակը: Վրաստանը և Հայաստանը հարգում են միմյանց որոշումները, և կողմերից ոչ մեկը կասկածի տակ չի դնում մյուսի՝ ինքնուրույն կողմնորոշվելու իրավունքը:
Խնդիրն այն է, որ Ռուսաստանն է իրեն այլ կերպ պահում, որը իրեն թույլ է տալիս ոչ միայն խոսքով այլև գործով ազդել հարևան պետությունների իրքնուրույն որոշումների վրա: Վաղուց արդեն գաղտնիք չէ այն փաստը, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմը շատ կողմերով Կրեմլի դժգոհությամբ էր պայմանավորված Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին մերձեցման առթիվ: Ուկրաինայի իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին այդ ենթադրությունը: Իսկ մինչ Վրաստանի՝ Եվրամիության հետ «Ասոցացման մասին» պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ուղղակի հայտարարեց, որ տվյալ իրադարձությունը Վրաստանին չի թողնի առանց ֆինանսական և տնտեսական հետևանքների: Այնպես որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին սպառնալիքը գալիս է երրորդ կողմից և մնում է հուսալ, որ Հայաստանի իշխանությունը թույլ չի տա իրեն շահագործել Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար. ոչ մի կերպ և ոչ մի պարագայում:
-Թույլ է տալիս արդյո՞ք Վրաստանի և Հայաստանի քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության ներկայիս մակարդակը հարթել իրենց միջև առաջացած խնդիրները, եթե նույնիսկ նրանք արտաքին բնույթ են կրում և թելադրվում են աշխարհաքաղաքական իրականությամբ:
-Անկասկած: Քաղաքական երկխոսությունը ինտենսիվորեն է տարվում իշխանական ուղղահայացի բոլոր մակարդակներում: Երկխոսության այդ մակարդակը պետք է ողջունել և ամրացնել: Անկեղծությունն ու փոխադարձ վստահությունը բարիդրացիական հարաբերությունների հիմքն են, և նրանք պետք է պաշտպանված լինեն իրադրության ցանկացած փոփոխություններից, լինեն դրանք ներքին, թե արտաքին դաշտում: Կողմերն, օրինակ պայմանավորվել են գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին, ինչը երկու երկրների միջև առկա փոխադարձ վստահության բարձր մակարդակն է ապացուցում: Հարկ է ի վերջո լուծել սահմանազատման հարցը: Ինչ վերաբերում է տնտեսական փոխհարաբերություններին, ապա այստեղ միշտ էլ առկա են պահուստներ: Ենթադրվում է, որ Եվրամիության հետ ազատ առևտտրի ռեժիմը Վրաստանին կդարձնի ավելի գրավիչ հայ գործընկերների համար:
-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նախագահի վերջին այցը Վրաստան, որո՞նք են այցելության հիմնական արդյունքները:
- Հայաստանի նախագահը շատ ջերմ ընդունելության արժանացավ Թբիլիսիում, անցկացրեց բանակցություններ նախագահի, վարչապետի, Խորհրդարանի խոսնակի հետ, հանդիպեց հայկական «սփյուռքի» ներկայացուցիչների հետ: Բանակցությունների մեկ նշանակալի արդյունքի մասին ես արդեն նշեցի, մնացածի մասին արդեն կդատենք ժամանակի ընթացքում:
-Թբիլիսի այցի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երբ Վրաստանը դառնա Եվրամիության հետ ազատ առևտրի դաշտի մի մասը, դա կբարձրացնի հայ ձեռնարկատերերի հետաքրքրությունը և նրանք կբարձրացնեն Վրաստանում ներդրումների քանակը: Մյուս կողմից, ըստ նրա՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը խթան կհանդիսանա վրացի ձեռնարկատերերի համար Հայաստանում ներդրումներ անելու համար, ինչը նրանց հնարավորություն կտա նոր շուկա դուրս գալու Ռուսաստանի և ընդհանրապես տարածաշրջանի հետ: Համաձա՞յն եք արդյոք այն կարծիքի հետ, որ Հայաստանի և Վրաստանի ինտեգրումը տարբեր տնտեսական բլոկներում խթան կդառնա փոխադարձ ներդրումների համար:
- Անկեղծ ասած՝ Վրաստանի հետ համատեղ Հայաստանի ներգրավումը Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի (իսկ երկու տարվա ընթացքում երկրները քայլ առ քայլ շարժվում էին միասին այդ ուղղությամբ), կընձեռեր ավելի մեծ հնարավորություններ: Բայց կա այն, ինչ կա: Եվ հոռետեսության հիմք չունենք: Վրաստանի առևտրատնտեսական փոխհարաբերությունների փորձը այլ երկրի՝ Թուրքիայի հետ, որը վաղուց արդեն ազատ առևտուր է անում Եվրամիության հետ, միանշանակ վկայում է այն, որ Եվրամիության կողմից ոչ մի սահմանակփակում չի սպասվում: Իսկ թե ինչպե՞ս իրենք կպահի Մաքսային Միությունը, ես դրա մասին դատել չեմ ուզում: Այստեղ արդեն Հայաստանը պետք է տեր կանգնի իր սեփական շահերին:
-Վերջին հարցը վերաբերում է տրանս-կովկասյան երկաթգծի աբխազական հատվածի վերականգնմանը, որը Վրաստանի և Աբխազիայի միջոցով Հայաստանը Ռուսաստանի հետ կկապի: Ձեր կարծիքով ինչքանո՞վ է Վրաստանը հետաքրքրված նախագծի իրականացմամբ՝ Աբխազիայի հետ յուրահատուկ հարաբերությունների և Բաքվի հնարավոր բացասական ռեակցիայի հաշվառմամբ: Ինչո՞վ է հիմնավորված նախագծի սայթաքման պատճառը:
- Դա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, նույնիսկ ռազմական բաղադրիչներ պարունակող համապարփակ հարց է: Ես ծանոթ եմ այդ նախագծի շահութաբերությանը վերաբերող փորձագիտական հետազոտությունների տվյալներին: Չլինելով այդ բնագավառի մասնագետ՝ տվյալների հուսալիության մասին չեմ դատի: Հուսադրիչ կողմն այստեղ քիչ է:

Բեռնափոխադրումների միջին ծավալով տեղամասի օկուպացումը Փսոուի մաքսային կետից մինչ Ինգուրի, որը ավելի ողբերգական վիճակում է գտնվում, կազմում է 70 տարի: Չեմ կարծում, որ Հայաստանի ինտեգրումը Մաքսային Միություն իր հերթին կմեծացնի Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղասախստանի հետ ապրանքաշրջանառությունը: Իսկ Ռուսաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության սահմանափակումը լիովին ենթադրվում է տրանսպորտային և ծովային ճանապարհների միջոցով: Այդ կերպ գոյություն ունեցող ֆինանսատնտեսական շահութաբերության իրականության մասին խոսելու հարկ չկա: Քաղաքական դաշտում խնդիրներն ավելի շատ են, քան շահերը: Ադրբեջանը, օրինակ, դժվար թե ցանկանում է, որպեսզի այդ ճանապարհով անցկացնեն տանկեր և հրթիռներ, որոնք հայտնի չէ, թե երբ և ում կսկսեն կրակել: Դրությունը փոխել հնարավոր է միայն Հարավային Կովկասի իրավիճակի արմատական բարելավումը, իրական ռեժիմին անցնելը և ոչ թե տարածաշրջանային միֆական համագործակցությունը, երբ ճանապարհները շահավետ կլինեն բոլորի համար: Եվրոպական պետությունների փոխհարաբերությունների մեջ Իրանի վերադարձը ևս կամրացներ նախագիծը: Ա՛յ, երբ դուք կնստեք Երևանից շարժվող գնացքը, ես կմիանամ ձեզ Թբիլիսիում, և մենք միասին կգնանք Ամստերդամ :

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը