Լրահոս

03.09.2009 15:59


Լյուդմիլա Սարգսյան. «Մեր կուսակցությունը մեծ իմաստով համաձայն չէ ՀԱԿ–ի հայտարարության հետ»

Լյուդմիլա Սարգսյան. «Մեր կուսակցությունը մեծ իմաստով համաձայն չէ ՀԱԿ–ի հայտարարության հետ»

«Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ բացասական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները, և նշել, որ իրենց կենտրոնական վարչությունը շատ խիստ հայտարարությամբ է հանդես եկել։ Լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ ՍԴՀԿ-ն, լինելով ՀԱԿ անդամ, այդքան խիստ է արտահայտվել, իսկ ՀԱԿ-ը՝ ավելի մեղմ, նա պատասխանել է, որ  ՀԱԿ-ում իրենք հավաքվել են մեկ կոնկրետ նպատակի շուրջ՝ երկրում վերականգնել սահմանադրական կարգը։

- Մենք երբևիցե մեր տեսակետը չենք թաքցրել, մենք երբևիցե չենք փորձել կուլ գնալ Կոնգրեսի տարբեր հարցերի նկատմամբ ունեցած որոշումներին։ Այնտեղ 18 կուսակցություն կա, և հնարավոր չէ՝ բոլորի կարծիքը միևնույնը լինի, բայց ես հարգում եմ նաև նրանց կարծիքը. Կոնգրեսը չի կարող առաջնորդվել զուտ հնչակների տեսակետով։ Մեր կուսակցությունը մեծ իմաստով համաձայն չէ ՀԱԿ-ի հայտարարության հետ։ Դրա համար մենք հանդես ենք եկել առանձին հայտարարությամբ,-ասել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը