Աշխարհ

05.07.2014 11:35


Թբիլիսիի նախկին քաղաքապետը կալանավորվել է

Թբիլիսիի նախկին քաղաքապետը կալանավորվել է

Georgia online-ի փոխանցմամբ` Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան կալանավորվել է: Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը՝ նախկին պաշտոնյային ձերբակալելու վերաբերյալ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ուգուլավան ձերբակալվել էր հուլիսի 2-ին՝ Թբիլիսիի օդանավակայանում, Կիև մեկնելուց առաջ։
Նախօրեին նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը