Լրահոս

03.09.2009 17:23


Ավտոմեքենան շրջվել է

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում, 1975 թ. ծնված Էդգար Հ.-ն «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորներ՝ Յուլյան (մնացած տվյալները պարզվում են) և 1980 թ. ծնված Էդգար Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Այս խորագրի վերջին նյութերը