Լրահոս

03.09.2009 17:24


Այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 31-ին, ժամը 01.55-ին, Սիսիանի ՀՓՋ-ից ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ճանապարհին այրվել է 1958 թ. ծնված Գրիգոր Գ.-ին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մարվել է ժամը 02.50-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հրդեհն առաջացել է ավտոմեքենայի բենզամղիչից վառելիքի արտահոսքի հետևանքով և Գրիգոր Գ.-ին պատճառվել է մոտ 647.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

 

Այս խորագրի վերջին նյութերը