Աշխարհ

08.07.2014 10:22


Իվանիշվիլին թոք-շոու է վարելու

Իվանիշվիլին թոք-շոու է վարելու

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է թոք-շոու հեղինակել և վարել վրացական «GDS» հեռուստաընկերության եթերում: Այս մասին հաղորդում է «interfax.ru»–ն՝ նշելով, որ թոք-շոուն լինելու է սոցիալ-ճանաչողական բնույթի։

«GDS»-ը հայտնի է իր ժամանցային ծրագրերով, բայց հանուն նախկին վարչապետի՝ պատրաստ է փոխել իր հեռուստաեթերի ձևաչափը: Թոք-շոուն, ամենայն հավանակությամբ, եթերում կլինի հոկտեմբերից:

Նշենք, որ «GDS» հեռուստաընկերությունը պատկանում է Բիձինա Իվանիշվիլիի որդուն՝ Բերե Իվանիշվիլիին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը