Աշխարհ

10.07.2014 09:57


Իսրայելը 300-ից ավելի հարված է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտներին

Իսրայելը 300-ից ավելի հարված է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի օբյեկտներին

«ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով «France-Presse»-ին, հայտնում է, որ այս գիշեր Իսրայելը 300-ից ավելի հարված է հասցրել Գազայի հատվածին։ Ըստ իսրայելական բանակի հայտարարության՝ ռազմաօդային ուժերը գիշերվա ընթացքում հարվածել են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման 322 թիրախ:

Ընդհանուր առմամբ, վերջին օրերին Իսրայելի զինված ուժերը հարվածել են «ՀԱՄԱՍ»-ի 750 օբյեկտ: Հաղորդվում է մի քանի տասնյակ զոհերի մասին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները կրկին սրվել էին
առևանգված իսրայելցի երեք երիտասարդների սպանությունից հետո։

Այս խորագրի վերջին նյութերը