Լրահոս

04.09.2009 12:33


Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. «Ես հավատում եմ, որ բանակցային գործընթացը տեղաշարժ կմտցնի Ղարաբաղի և բոլոր գրավյալ տարածքների հիմնահարցի լուծման գործում»

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան. «Ես հավատում եմ, որ բանակցային գործընթացը տեղաշարժ կմտցնի Ղարաբաղի և բոլոր գրավյալ տարածքների հիմնահարցի լուծման գործում»

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կըլըչը  «АПА» գործակալությանը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետի և արտգործնախարարի վերջին օրերին արած հայտարարությունները միջազգային իրավունքի շրջանակներում ցույց են տալիս Կովկասում խաղաղության ամրպնդմանն ուղղված բոլոր գործընթացներում առաջընթաց արձանագրելու կարևորությունը։ «Չի կարող խոսք գնալ այն մասին, որ Հայաստանի հետ բանակցող Թուրքիան վնասում է Ադրբեջանի շահերը։ Ես հավատում եմ, որ բանակցային գործընթացը տեղաշարժ կմտցնի Ղարաբաղի և բոլոր գրավյալ տարածքների հիմնահարցի լուծման գործում։ Բացի այդ, Թուրքիայի վարչապետն արդեն ասել է, որ արձանագրությունները միայն խորհրդարանների վավերացումից հետո կարող են մտնել ուժի մեջ։ Այս իրավիճակում մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կհավատա Թուրքիային»,-ասել է Կըլըչը։

Ըստ «АПА»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը