Աշխարհ

11.07.2014 11:36


15 լուսանկար, որոնք ապացուցում են՝ աշխարհն այդքան էլ վատը չէ

15 լուսանկար, որոնք ապացուցում են՝ աշխարհն այդքան էլ վատը չէ

Շատ կարևոր է մարդ մնալը և ծանր պահին օգնության հասնելը։ Եվ բոլորովին նշանակություն չունի՝ որ երկրից եք. անգամ ամենափոքր բարի արարքը երջանկություն կպարգևի։

Իտալիա

Իտալացի ուսուցիչ Անտոնիո լա Կավան երեքականի փոքր բեռնատար է գնել և անիվների վրա մանկական գրադարանի վերածել։ Ճանապարհորդելով երկրով մեկ՝ նա իտալացի մանուկների մոտ փորձում է ընթերցանության նկատմամբ սեր սերմանել։ Բոլոր գրքերը (ավելի քան 1000 անուն) Անտոնիոն ձեռք է բերել սեփական գումարով։ Փոխարենը, հերթական փոքրիկ քաղաք նրա ամեն այցելությունը տեղի երեխաների համար իսկական տոնի է վերածվում։

Նորվեգիա

Սովորական տղաները, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, փրկում են ջրի մեջ ընկած գառնուկին։

Եգիպտոս

Քրիստոնյաները շրջապատել են մահմեդականներին, որպեսզի Եգիպտոսի անկարգությունների ժամանակ նրանք կարողանան աղոթել։

Եգիպտոսում՝ սուրբծննդյան պատարագի ժամանակ, մահմեդականները պահպանում են քրիստոնյաներին։

Թայլանդ

Արկի վրա ոտքի մի հատվածը կորցրած փղին պրոթեզ են հագցնում։

Բանգլադեշ

Քաջարի տղան, վտանգի ենթարկելով սեփական կյանքը, ջրհեղեղի ժամանակ փրկում է եղջերուին։

Թայվան


Ժակլին Կիպլիմոն օգնում է հաշմանդամ վազորդին՝ ավարտել մարաթոնը։

Կանադա

Կանադայի մետրոյում պտուտակադռնակը կոտրվել է, իսկ աշխատակիցներից որևէ մեկը մոտակայքում չի եղել։ Ահա, թե ինչ են ուղևորները թողել ելքի մոտ։

Ուկրաինա

Իսրայելցի ֆուտբոլիստները անձրևից պաշտպանվելու համար ծածկում են ուկրաինացի երեխաներին։

Չինաստան

Գուո Շիդջին մեծացել է աղքատ ընտանիքում և միշտ երազել է սովորել համալսարանում։ Նրա մանկությունը ծանր է եղել. ողջ կյանքում հոգ է տարել հոգեկան հիվանդ մոր մասին՝ միաժամանակ դպրոցում բարձր գնահատականներ ստանալով, որպեսզի իր երազանքն իրականություն դարձնի։ Երբ աշխատանքների ժամանակ հայրը բարձրությունից ցած է ընկել և մնացել կաթվածահար, Գուոի առջև երկընտանք է դրվել՝ կա՛մ հոր մասին հոգ տանելը, կա՛մ երազանքը։ Բայց նա գտել է ելքը՝ թույլտվություն է ստացել հորն իր հետ տանել հանրակացարան։ Այժմ Գուոն հոգ է տանում հոր մասին և լավ սովորելու համար թոշակ ստանում։

Հնդկաստան

Գնացքի ուղևորները նկատել են, որ փղիկը փոսն է ընկել և մեքենավարին համոզել են կանգ առնել օգնելու համար կենդանուն։

Ավստրալիա

Անտառային հրդեհի ժամանակ հրշեջը կոալային ջուր է տալիս։

ԱՄՆ

10 հազար մարդ հավաքվել է 8–ամյա Դիլեյն Բրաունի տան մոտ, որպեսզի նրա համար սուրբծննդյան երգեր կատարեն։ Անցած տարի աղջկնակի մոտ մահացու հիվանդություն է հայտնաբերվել։

Բրազիլիա

Ռիո–դե–Ժանեյրոյում տղամարդն իր կոշիկներն է տալիս անօթևան մի աղջկան։

Սերբիա

Սերբական Պիրոտ քաղաքի քոլեջի շրջանավարտները հրաժարվել են ավարտական երեկոյի ժամանակ թանկարժեք հագուստ կրելուց, որպեսզի դրանց գումարը նվիրաբերեն կարիքավորներին։ Ակցիայի ժամանակ դպրոցականները հավաքել են 310 000 դինար և փոխանցել ծանր հիվանդությամբ տառապող երեք երեխայի ընտանիքներին։

Աղբյուրը՝ fit4brain.com

Այս խորագրի վերջին նյութերը