Աշխարհ

11.07.2014 11:50


Պաղեստինյան ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 550 հրթիռ են բաց թողել

Պաղեստինյան ծայրահեղականները Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ ավելի քան 550 հրթիռ են բաց թողել

Պաղեստինյան ծայրահեղականներն ավելի քան 550 հրթիռ են բաց թողել Իսրայելի ուղղությամբ «Պաշտպանական սահմանագիծ» ռազմական գործողության չորս օրվա ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, որի տվյալներով՝ դրանցից 119–ը վնասազերծվել է ՀՕՊ–ի կողմից։

Տեղական ԶԼՄ–ի հաղորդմամբ՝ վերջին օրվա ընթացքում իսրայելական քաղաքների կողմ ավելի քան 100 հրթիռ է բաց թողնվել։ Գիշերը հրետակոծվել են Խայֆա, Խադերա և Զիխրոն–Յաակով քաղաքները՝ Գազայի հատվածից100-125 կմ հեռավորության վրա։ Հրետակոծման պատասխանատվությունն իր վրա է վերցրել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը