Աշխարհ

14.07.2014 11:39


Սկոլարին պաշտոնանկ արվեց

Սկոլարին պաշտոնանկ  արվեց

Sports.ru–ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին պաշտոնանկ է արվել:

Հիշեցնենք, որ Աշխարհի 2014 թ. առաջնությունում Բրազիլիայի ընտրանին՝ Սկոլարիի գլխավորությամբ, զբաղեցրեց 4-րդ տեղը: Առաջնությունում Բրազիլիայի արձանագրած արդյունքը ամենավատն էր հավաքականի պատմության մեջ։ Սկոլարիի գլխավորած թիմը նախ 1:7 հաշվով խայտառակ պարտություն կրեց Գերմանիայի ընտրանուց, այնուհետև 0:3 հաշվով զիջեց Հոլանդիայի հավաքականին:

Այս խորագրի վերջին նյութերը