Աշխարհ

15.07.2014 10:45


Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարից 3 մարդ է զոհվել (լուսանկար, տեսանյութ)

Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարից 3 մարդ է զոհվել (լուսանկար, տեսանյութ)

Այսօր առավոտյան՝ ժամը 09։00–ի սահմաններում, վթար է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյում։ Նախնական տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 80–ը վիրավորվել։

«Lifenews.ru»–ի փոխանցմամբ, 15 մարդ թունելում գտնվող վագոններից մեկում արգելափակված է մնացել։

Որպես վթարի պատճառ նշվում է կտրուկ արգելակման պատճառով գնացքը գծերից դուրս գալը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը