Լրահոս

07.09.2009 00:44


6 թուրք ֆուտբոլիստների մոտ խոզի գրիպ են կասկածում

Անկարայի "Կեչիորենսպոր" թիմի 6 ֆուտբոլիստներ հոսպիատալացվել են A/H1N1 վարակի կասկածով, այս մասին տեղեկացրել է ակումբի նախագահ Թախիր Չոպուրը:
Ավելի վաղ տեղեկացնում էին, որ Թուրքիայի մայրաքաղաքի հիվանդանոց են տեղափոխվել թիմի 11 ֆուտբոլիստները:
-Այն վեց ֆուտբոլիստները, որոնց մոտ հիվանդության նախանշաններ են հայտնաբերվել, մեկուսացվել են Անկարայի հիվանդանոցում: Հիվանդացե՞լ են ակումբի մյուս խաղացողները և մարզիչները, թե՞ ոչ, հայտնի կդառնա մի քանի օրվա ընթցքում,- ասել է Թախիր Չոպուրը:
"NTV" հեռուստաընկերության տեղեկացմամբ, թուրք ֆուտբոլիստները վարակվել են բուլղարական Վարնա քաղաքում, նախընտրական խաեր անցկացնելու ընթացքում: Հիվանդության նախանշանները նրանց մոտ հայտնաբերվել են Թուրքիա  վերադառնալուց հետո, և նրանց միանգմից տեղափոխել են հիվնդանոց:
Ըստ «Gazeta.ru»-ի

Այս խորագրի վերջին նյութերը