Աշխարհ

16.07.2014 10:45


Սիրիական բանակը մի քանի տասնյակ գրոհային է ոչնչացրել Դամասկոսի ծայրամասում

Սիրիական բանակը մի քանի տասնյակ գրոհային է ոչնչացրել Դամասկոսի ծայրամասում

Այսօր գիշերը սիրիական բանակը հետ է մղել «Ջեբհաթ ան–Նուսրա» ծայրահեղական խմբավորման զինյալների գրոհը Դամասկոսի արևելյան ծայրամասում՝ Ջուբարում։ Ինչպես փոխանցում է «Ալ–Մանար» հեռուստաընկերությունը, երկարատև մարտերից հետո Սիրիայի կառավարական զորքերը տասնյակ գրոհային են ոչնչացրել, ովքեր փորձել էին փախչել շրջափակված թաղամասից։ Սիրիական օդուժի ինքնաթիռները հարվածներ են հասցրել շենքերից մեկին, որը զինյալներն օգտագործում էին որպես հենակետ։ Զինյալների հենակետեր են ոչնչացվել նաև Դամասկոսից արևմուտք՝ Խան–էշ–Շեյխ բնակավայրում։ Ինչպես տեղեկացրել է «ՍԱՆԱ» գործակալությունը, գրոհի ընթացքում Դումա քաղաքում սպանվել են «Իսլամական ճակատի» զինյալները։ Լիբանանա–սիրիական սահմանին կասեցվել է վարձկանների խմբի գրոհի փորձը։ Կառավարական զորքերը լուրջ կորուստներ են հասցրել գրոհայիններին։ Խիստ լարված իրավիճակ է ստեղծվել Հալեպից արևելք ընկած տարածքում՝ քրդերով բնակեցված Կոբանի շրջանում։ Ինչպես տեղեկացնում է «Ալ–Մանար» հեռուստաընկերությունը, քաղաքի պաշտպանության համար թուրքական սահմանամերձ շրջաններից Քրդստանի Աշխատավորական կուսակցության 800 զինվոր է ուղարկվել։ Քուրդ հրամանատար Մուրադ Կարայլանը Կոբանի շրջանի պաշտպանությունն անվանել է «կյանքի և մահվան հարց քրդերի համար»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը