Աշխարհ

16.07.2014 12:28


Մոսկվայում ձերբակալել են հայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին

Մոսկվայում ձերբակալել են հայ հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են աշխարհում ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ «Rosbalt.ru»–ի փոխանցմամբ, նրան ձերբակալել են «кингисеппской» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։

Լևոն Հայրապետյանին ձերբակալել են 2014թ. հուլիսի 15–ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ նա ժամանել էր Մոնակոյից։ Իրավապահները՝ ուժեղացված հսկողության ներքո, գործարարին տարել են հարցաքննության։ Առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։

Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։

Լևոն Հայրապետյանն աշխարհի ամենահարուստ հայերի ցանկում զբաղեցնում է 10–րդ տեղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը