Լրահոս

04.09.2009 17:10


Ստեփան Սաֆարյան. «...ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ»

Ստեփան Սաֆարյան. «...ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ»

-Ես չեմ գտնում, որ ես վիրավորել եմ «Ռադիո Հայ»-ին»։ Ինչո՞ւ պետք է ներողություն խնդրեմ,- «7օր»-ին ասել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը,- եթե «Ռադիո Հայը» համարում է, որ իր բարի համբավը վիրավորվել է, ապա դրա մեղավորը ամենևին էլ «Ժառանգությունը» կամ Ստեփան Սաֆարյանը չէ։ Բարի համբավը վիրավորվում է այն ժամանակ, երբ ռադիոկայանը չի կատարում օրենքի պահանջը՝ հերքելու իր եթերով հնչած ապատեղեկատվությունը։

«Ռադիո Հայը» քաղաքացիական հայցով դիմել էր ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտադրել ՀՀ ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանին՝ ներողություն խնդրել ռադիոկայանից նրա գործարար համբավն արատավորող հրապարակային հայտարարություն անելու համար:

Այսօր Ս. Սաֆարյանը «7օր»-ին ասել է նաև, որ հնարավոր է՝ ինքը հակընդդեմ հայցով դիմի դատարան, որովհետև վիրավորվելու իրավունք ունի «Ժառանգությունը».

-Նրանք վարկաբեկել են Րաֆիի Հովհաննիսյանի անունը և կատարած դիվանագիտական աշխատանքը, որի հետ կապված ներկայացրել ենք փաստեր։ Մե՛նք կարող ենք վիրավորվել անձնական և մեր իսկ գլխավորած օրենքի պահանջները չկատարելու համար։ Ես չգիտեմ՝ իրենք ինչու են վիրավորվել,- ասել է Ս. Սաֆարյանը՝ ավելացնելով,- տվյալ պարագայում ես ակնկալում եմ, որ մյուս կողմը դատարանում պետք է փաստարկի, թե ինո՞ւ իր կողմից օրինական պահանջների չհրապարակումը վիրավորանք չէ, ինչո՞ւ իր հրապարակախոսության մեջ անձնական բնույթի զրպարտությունները վիրավորանք չեն, իսկ օրենքի պահանջները չկատարելու արդյունքում Ստեփան Սաֆարյանի կոմղից ստացված եզրահանգումը բարի համբավը վիրավորելու փորձ է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը