Աշխարհ

17.07.2014 10:32


Պուտին. «Պատժամիջոցները բումերանգի ազդեցություն ունեն»

Պուտին. «Պատժամիջոցները բումերանգի ազդեցություն ունեն»

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող ԱՄՆ պատժամիջոցները լուրջ վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին։ Պուտինի համոզմամբ՝ ԱՄՆ–ի այս քաղաքականությունը վնասում է նաև հենց ամերիկացիների ռազմավարական շահերին։

«Պատժամիջոցները, որպես կանոն, բումերանգի ազդեցություն ունեն և անկասկած փակուղի են տանում ռուս-ամերիկյան հարաբերությունները», - լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարը՝ հույս հայտնելով, թե առողջ դատողությունը, խնդիրները դիվանագիտական եղանակով կարգավորելու ցանկությունը գերակայող կլինեն։

Այս խորագրի վերջին նյութերը