Աշխարհ

17.07.2014 13:26


Որտե՞ղ են ամենաշատը ծանր ռոք լսում

Որտե՞ղ են ամենաշատը ծանր ռոք լսում

Վերջերս հերքվել է ծանր ռոքի վերաբերյալ կարծրատիպերից մեկը։ «Encyclopaedia Metallum» կայքի անցկացրած հետազոտության արդյունքում պարզվել է, որ ծանր ռոքն ամենից շատ լսում են ոչ թե աղքատ երկրներում, այլ տնտեսապես և ինտելեկտուալ առումով առավել զարգացած պետություններում։

Ներկա պահին ծանր ոճում նվագող խմբերի գերակշիռ մասը բաժին է ընկնում կյանքի որակի բարձր մակարդակ ունեցող երկրներին, մասնավորապես՝ սկանդինավյան պետություններին։

Ըստ հետազոտությունների հիման վրա պատրաստված քարտեզի՝ Heavy Metal խմբերը հիմնականում գտնվում են Հյուսիսային Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում։ Շատ քիչ են ռոք խմբերը Աֆրիկայում, արաբական երկրներում, Չինաստանում։

Ուշագրավ է, որ Ռուսաստանում Heavy Metal խմբերը ևս շատ չեն։

Այս խորագրի վերջին նյութերը