Աշխարհ

17.07.2014 20:45


Ուկրաինական ԶԼՄ. Դոնեցկի մարզում ընկել է Բոինգ 777 մարդատար ինքնաթիռը(տեսանյութ)

Ուկրաինական ԶԼՄ. Դոնեցկի մարզում ընկել է Բոինգ 777 մարդատար ինքնաթիռը(տեսանյութ)

Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթը կատարող մալազիական ավիաընկերության Բոինգ 777 մարդատար ինքնաթիռը ընկել է Դոնեցկի մարզում` Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում: Այդ մասին Ինտերֆաքս-Ուկրաինա գործակալությանը հայտնել է ավիացիոն շրջանակների աղբյուրը:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը մինչև Ռուսաստանի օդային տարածք մտնելը սկսել է իջնել, ինչից հետո այն այրվող վիճակում հայտնաբերվել է Դոնեցկի մարզում: Ըստ նախնական տվյալների` ինքնաթիռում գտնվել է 280 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:

Այս խորագրի վերջին նյութերը