Աշխարհ

18.07.2014 09:34


Պորոշենկո. «Ուկրաինայի զինված ուժերը որևէ կապ չունեն ինքնաթիռի կործանման հետ»

Պորոշենկո. «Ուկրաինայի զինված ուժերը որևէ կապ չունեն ինքնաթիռի կործանման հետ»

Ինքնահռչակված Դոնեցկի հանրապետության ղեկավարները մալազիական «Բոինգ 777» ինքնաթիռի կործանման համար մեղադրել են պաշտոնական Կիևին՝ հայտարարելով, որ դա Ուկրաինայի իշխանությունների սադրանքն է։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուժայինները ոչ մի կապ չունեն ողբերգության հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Ողբերգությունը քննելու համար ստեղծվելու է հատուկ հանձնաժողով: Մենք չենք բացառում, որ ինքնաթիռը խփվել է, սակայն ընդգծում ենք՝ Ուկրաինայի զինված ուժերը որևէ գործողություն չեն իրականացրել»,-ասված է Պորոշենկոյի տարածած հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը