Լրահոս

26.01.2011 00:14


Սպանությունը բացահայտվել է

Հունվարի  21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի կամրջի տակից հայտնաբերվել էր մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա Աննա Հովհաննիսյանի դիակը: Ըստ փորձագետի նախնական եզրակացության' Հովհաննիսյանը մահացել էր մինչ կամրջից ընկնելը: Իրավապահները պարզեցին, որ տուժողն ավտոմեքենա ունի, սակայն «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերել չհաջողվեց: Սպանության փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվեց քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Նաիրիի բաժնի ծառայողներից կազմվեց օպերատիվ խումբ: Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում,  մի քանի օր անց, առանձին դաժանությանբ սպանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Արմեն Մանթաշյանը: Ոստիկաններն արդեն բավարար փաստեր ունեին, և Մանթաշյանին այլ բան չէր մնում, քան խոստովանել ոճրագործությունը: Ըստ նրա' հունվարի լույս 20-ի գիշերը հանդիպել էր  Աննա Հովհաննիսյանի հետ: Մտել էին Երևան-Սևան մայրուղուն հարակից «Գինետուն» ռեստորան, որտեղ էլ Մանթաշյանն անցել էր հրեշավոր պլանի իրականացմանը: Դիակը կամրջից ցած նետելուց հետո Մանթաշյանը զանգահարել էր իր ծանոթ Հովհաննես Այվազյանին և նույն օրը 300 հազար դրամով ավտոմեքենան վաճառել նրան' պատճառաբանելով, թե գողացած  է, Վրաստանի Հանրապետությունից: Այվազյանն էլ իր հերթին չարաբաստիկ «Միցուբիշին» հանձնել էր ավտոնորոգմամբ զբաղվող Աշոտ Շահինյանին: Մի քանի ժամում Շահինյանը կազմաքանդել էր մեքենան հետագայում մաս-մաս վաճառելու նպատակով: Արմեն Մանթաշյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը