Կարծիք

22.07.2014 14:29


«Դո՛ւրս եկեք պետհիմնարկից. գործից դուրս գալը կլինի բողոքի լավագույն ձևը»

«Դո՛ւրս եկեք պետհիմնարկից. գործից դուրս գալը կլինի բողոքի լավագույն ձևը»

ԿՈՉ ԲՈԼՈՐ այն պետաշխատողներին,

ովքեր զուգահեռ նաև մասնավոր ընկերություններում են աշխատում և պետհիմնարկի հույսին չեն։
ԴՈւՐՍ ԵԿԵՔ այդ պետհիմնարկից, հարգելիներս, եթե ձեր համար ծայր աստիճան կենսական նշանակություն չունի այդտեղ աշխատելը։ Դո՛ւրս եկեք, քանի որ ՊԵՏՀԻՄՆԱՐԿԻ պատճառով դուք մտնելու եք կուտակային համակարգի տակ։ Գործից դուրս գալը կլինի բողոքի լավագույն ձևը։

Այդպիսի վիճակում են շատ դասախոսներ և այլն։ Թող մնան այդ ամբիոններն առանց դասախոսների և, ամենայն համարձակությամբ, ԲՈԼՈՐՍ կարող ենք հայտարարել, որ կուտակային «բարեփոխումը» ինչպես անդրադարձավ կրթական ոլորտի վրա։

ԲՈԼՈՐ այն մարդիկ, ովքեր դուրս են եկել արդեն նշված պատճառով, սկսե՛ք հարցազրույց տալ ու բարձրաձայնե՛ք, թե ինչու եք դուրս եկել։
Ահա թե ուր է տանում ՀՀ կառավարությունը մեր երկիրը՝ հակասոցիալական քաղաքականություն և ուսումնական համակարգի մինչև վերջ քանդում։

Շնորհակալություն

Հայկ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս խորագրի վերջին նյութերը