Լրահոս

05.09.2009 14:53


Երգչուհի Նունե Եսայանը համոզված է, որ Հայաստանում հողային սեփականություն ունենալու թուրքերի իրավունքը պետք է սահմանափակվի

Երգչուհի Նունե Եսայանը համոզված է, որ Հայաստանում հողային սեփականություն ունենալու թուրքերի իրավունքը պետք է սահմանափակվի

Երգչուհի Նունե Եսայանը «7օր»-ին ասել է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը վերացնելուց հետո թուրքերին մեր երկրում շատ իրավունքներ չպետք է տալ, որովհետև թեկուզ միայն պարսիկների օրինակը ցույց է տալիս, որ նրանք Հայաստանում «իրենց շատ լավ են զգում և շատ վատ են պահում»։

- Թող իրենց լավ զգան, բայց հյուրի կարգավիճակը միշտ հիշեն,- ասել է Ն. Եսայանը՝ ճիշտ համարելով, որ Հայաստանում հողային սեփականություն ունենալու թուրքերի իրավունքը սահմանափակվի։

Հայ-թուրքական սահմանի բացումը, սակայն, ըստ երգչուհու, չի նպաստի, որ «թուրքական ելևէջներն» է՛լ ավելի ներթափանցեն հայկական էստրադա.

-Սահմանը վաղուց է բացվել. պատուհանից և տարբեր տեսակի անցքերից վաղուց է եկել այդ վարակը։ Եթե մեր ռեստորաններով մի օր շրջեք, ձեզ համար պարզ կլինի, թե որտեղ եք ապրում։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը