Աշխարհ

24.07.2014 11:43


Գազայի հատվածում գիշերվա ընթացքում 23 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում գիշերվա ընթացքում 23 պաղեստինցի է զոհվել

23 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում հինգշաբթի գիշերը։ Հուլիսի 8–ին մեկնարկած «Պաշտպանական սահմանագիծ» գործողության զոհերի թիվը հասել է 718–ի, ավելի քան 4 հազար պաղեստինցի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում են տեղական առողջապահական ծառայությունները։

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ օրվա ընթացքում ահաբեկչական ենթակառուցվածքների մոտ 200 թիրախ է խոցել Գազայի հատվածում։ Գործողության մեկնարկի 17 օրվա ընթացքում իսրայելական բանակն ավելի քան 3.3 հազար թիրախ է ոչնչացրել հատվածում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը