Լրահոս

07.01.2011 13:12


Տիգրան Կարապետյան. «Հանրահավաքը լինելու է լուրջ մարտահրավեր իշխանություններին»

Տիգրան Կարապետյան. «Հանրահավաքը լինելու է լուրջ մարտահրավեր իշխանություններին»

Այսօր՝ հունվարի 7-ին, «Ժողովրդական կուսակցության» նախագահ, «ԱԼՄ Հոլդինգի» սեփականատեր Տիգրան Կարապետյանը Մատենադարանի տարածքում բողոքի ակցիա է անցկացնելու` ընդդեմ երկրում տիրող անարդարության.

-Այդ քայլին ինձ դրդեց այն, որ անարդարություն է տիրում ոչ միայն ՀՌԱՀ-ի՝ ԱԼՄ-ն փակելու որոշման հետ կապված, այլև մի շա'րք անարդարություններ։ Ի վերջո, մենք հասկացանք, որ եթե չես բողոքում, ուրեմն կորցնում ես քո քաղաքացիությունը, դառնում ես չգիտեմ ինչ,- «7օր»-ի հետ զրույցում ասել է Տիգրան Կարապետյանը։

Նա  նշել է, որ հեռուստաընկերությունը «պիվի բուդկա չէ», ինչ-որ «պապիրոսի կրպակ չէ», այն ժողովրդի'նն է, չնայած որ ինքն է հիմնել այդ հեռուստաընկերությունը։

Ինչ վերաբերում է բողոքի ցույցից հետո սպասվող ակնկալիքներին, Տ. Կարապետյանը նշել է, որ փոփոխություն կլինի, թե ոչ, կարևոր չէ, պարզապես պետք է ակտիվ քաղաքացի լինել.

-Մենք պետք է մեր ձայնը բարձրացնենք ի լուր աշխարհի, ի լուր մեր քաղաքացիների։ Եթե ամեն մեկը մտածի, թե ինչ կլինի, էն մեկը դուրս գա, բան չի լինի, էս մեկը դուրս գա, բան չի լինի, մենք կդառնանք ժողովուրդ, ոչ թե ազգ, իսկ մենք ազգ ենք և եթե մենք այսօր չըմբոստանանք անարդարության դեմ... այսօր թեման լինելու է ոչ միայն ԱԼՄ-ի փակումը, այլ ընդհանրապես անարդարությունը, ամենաթողությունը, մենաշնորհը, բռնապետական մոտեցումները։ Սա լինելու է լուրջ մարտահրավեր իշխանություններին։

Նա նաև նշել է, որ նմանատիպ քայլերը լինելու են շարունակական։ Ինչ վերաբերում է հետագայում որևէ ուժերի հետ համագործակցությանը, Տ.Կարապետյանն ասել է.

-Ես համագործկցում եմ ժողովրդի հետ։ Որովհետև և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը համագործակցելն իրենց ձևով են հասկանում, պետք է իրենց միավորը դառնաս: Իրենք այդպես են հասկանում համագործակցելը, մենք ուրիշ ձևով ենք հասկանում,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը