Աշխարհ

25.07.2014 14:43


Ամուսնացած տղամարդը բժշկից է իմացել, որ իրականում ինքը կին է

Ամուսնացած տղամարդը բժշկից է իմացել, որ իրականում ինքը կին է

Չինաստանի 44-ամյա բնակիչ Չենը բժշկի է դիմել՝ գանգատվելով որովայնի ցավից և միզելու ընթացքում ունեցած ծակծկոցներից։ Բժիշկները մանրազնին հետազոտել են հաճախորդին և հանգել եզրակացության, որ տղամարդն իրականում կին է։ «Vesti.ru»–ի փոխանցմամբ՝ պարոն Չենը չի հավատացել ու մեծ աղմուկ է բարձրացրել՝ հայտարարելով, որ ամուսնացած է, և իր կնոջ հետ պարբերաբար սեռական հարաբերություն է ունենում։

Պարզվել է, որ նրա մոտ առկա ցավերը ոչ շատ առատ դաշտանի հետևանք են, ինչպես նաև բացակայում է կատիկը. փոխարենն առկա են արգանդը և ձվարանները։

Վարկածներից մեկի համաձայն՝ Չենը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ վերերիկամային կեղևի բնածին արատ, որը սովորաբար հանգեցնում է տեստոստերոնների ավելցուկային արտադրության։ Կանանց օրգանիզմը դրանից կարող է զգալիորեն ձևախեղվել։

Բժիշկները ցավով նշել են, որ Չենի այդ հիվանդությունը հնարավոր չէ բուժել, քանի որ արդեն բարձիթողի վիճակում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը