Աշխարհ

26.07.2014 09:58


Գազայի հատվածում 12 ժամով դադարեցվել են ռազմական գործողությունները

Գազայի հատվածում 12 ժամով դադարեցվել են ռազմական գործողությունները

Gazeta.ru-ն, հղում անելով «Reuters»-ին, հայտնում է, որ Իսրայելը հաստատել է Գազայի հատվածում 12-ժամյա հրադադարը։ Նշյալ ժամանակահատվածում իսրայելական բանակը փնտրելու է ստորգետնյա անցումները, որոնք պաղեստինցի զինյալներն օգտագործում են Իսրայելի վրա հարձակվելու համար։

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը ևս համաձայնել է 12 ժամով դադարեցնել ռազմական գործողությունները։ Գազայի հատվածում իսրայելական բանակի հատուկ գործողությունը դադարեցվել է այսօր՝ ժամը 09.00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը