Աշխարհ

28.07.2014 18:26


Կայծակի հետ «սելֆին» դարձել է youtube–ի հիթ (տեսանյութ)

Կայծակի հետ «սելֆին» դարձել է youtube–ի հիթ (տեսանյութ)

Մեքսիկացի Լուիս Ֆուկութեյքն ու նրա ընկերուհին «սելֆի» անելու համար քիչ էր մնացել՝ կյանքով վճարեին։ Ակումալ քաղաքի լողափերից մեկում, որտեղ հանգիստն էր անցկացնում զույգը, եղանակը հանկարծակի փոխվել է։ Բայց որևէ տեղ պատսպարվելու փոխարեն սիրահարները որոշել են «սելֆի» անել։ NY Daily News–ի փոխանցմամբ` հենց այդ պահին էլ նրանցից քիչ հեռու կայծակ է հարվածել։

Մեքսիկացիները երկար ժամանակ չեն կարողացել պատահածից ուշքի գալ՝ հասկանալով, որ կարող էին և մոխրի վերածվել։

«Սելֆիի» ժամանակ կայծակի հարվածը պատկերող տեսանյութը մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում 1,6 մլն դիտում է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը