Լրահոս

07.09.2009 15:10


ՀՀԿ ներկայացուցիչ. «Ոչ ոք չի ասում, որ Արևմտյան Հայաստանը մեր պատմական հայրենիքը չէ և դադարելու է այդպիսին լինելուց»

ՀՀԿ ներկայացուցիչ. «Ոչ ոք չի ասում, որ Արևմտյան Հայաստանը  մեր պատմական հայրենիքը չէ և դադարելու է այդպիսին լինելուց»

-Մեր կուսակցությունը գնահատում է, որ արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների և սահմանների բացման ուղղությամբ մի միջանկյալ  քայլ են։ Ստորագրվել է մի արձանագրություն, որն ունի  հիմնականում 3 կարևոր առավելություններ, փաստաթղթում նախապայմաններ չկան։ Այստեղ չկա ղարաբաղյան հարցը, պատմաբանների հանձնաժողովի հարցը և, ամենակարևորը, սա այն փաստաթուղթն է, որը դրվելու է հրապարակային քննարկման և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում, և՛ բոլոր շահագրգիռ կողմերի շրջանում,- «Հայելի» ակումբում ասել է  ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Էդգար Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է տարածքների փոխադարձ ճանաչման կետին, ապա Էդգար Հովհաննիսյանն ասել է.

-Ոչ ոք չի ասում, որ Արևմտյան Հայաստանը  մեր պատմական հայրենիքը չէ և դադարելու է այդպիսին լինելուց։ Ոչ ոք չի ասում, որ Արարատը երբևէ մեզ համար կդառնա Այրիդաղ, կամ Կոստանդնուպոլիսը երբևէ հույների համար կդառնա Ստամբուլ, կամ Ալեքսանդրետի սանջակը Սիրիայի համար կդադարի սիրիական մարզ լինելուց։ Սրանք պատմական իրողություններ են։ Խոյը, Սալմաստը կամ Ջավախքը մեզ համար պատմական հայրենի՞ք են, թե՞ ոչ։ Իհարկե, պատմական հայրենիք են, սակայն մենք այդ պետությունների տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք։

Նա նաև նշել է, որ հայաստանյան իշխանություններն ամեն ինչ անում են, որ ղարաբաղյան հարցը չզուգորդվի հայ-թուրքական սահմանի բացման գործընթացի հետ։ Դրան կողմնակից է նաև միջազգային հանրությունը, և «այստեղ ինչ-որ տեղ մեր և միջազգային հանրության շահերը կարծես համընկնում են»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը