Լրահոս

07.09.2009 16:19


Հայկ Դեմոյան. «Ես կուզենայի, որ նախագահները հանդիպեին Կարսում»

Հայկ Դեմոյան. «Ես կուզենայի, որ նախագահները հանդիպեին Կարսում»

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մեզ համար շահեկան կլինի, որ սահմանները բացվեն։ Նրա խոսքերով՝ սահմանը բացվելու մի քանի սցենարներ կան, և հնարավոր է՝ միայն մի ուղեկալը բացվի։

-Բացվում է միայն ավտոճանապարհը՝ միգուցե նաև այն պատճառով, որ երկաթուղային գծերի խնդիր կարող է լինել. դա լուրջ տեխնիկական խնդիր է։ Կամ բացվում է երկաթուղային ավտոճանապարհը, ընդ որում՝ բացվում  է շաբաթը մեկ անգամ, երկու անգամ։ Սա շահեկան է, կարծեմ, հայկական  կողմի համար, որովհետև սահմանների դանդաղ բացումը մեզ հնարավորություն կընձեռի, որպեսզի հետևենք, թե ինչպիսի  բեռնափոխադրումներ են կատարվում, որպեսզի կարողանանք ձեռքը զարկերակին պահել,-հավելել է նա։

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մինչև տարեվերջ սահմանը բացվի, Հայկ Դեմոյանը պատասխանել է, որ չի բացառում։

-Առաջին հերթին բացման պարագայում սահմանային գյուղերի վրա պետք է ուշադրություն դարձնենք, որպեսզի այստեղ որոշակի աշխուժություն նկատվի։ Ես կուզենայի, որ նախագահները հանդիպեին Կարսում, և ոչ միայն նրա համար, որ Կարսում այս պահին Սուրբ Առաքելոց տաճարը վերափոխվում է մզկիթի և դրանով կկանխվի և խորհրդանշական կլինի, այլ նաև այն, որ սահմանային քաղաքում կհանդիպեն, այնուհետև նախագահները կգնային խաղը դիտելու,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը