Աշխարհ

30.07.2014 09:23


Գազայի հատվածում դպրոցի հրետակոծման հետևանքով 20 պաղեստինցի է զոհվել

Գազայի հատվածում դպրոցի հրետակոծման հետևանքով 20 պաղեստինցի  է զոհվել

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, հղում անելով «France-Presse»-ին, հայտնում է, որ Գազայի հատվածի հյուսիսային շրջանում իսրայելական բանակի կողմից դպրոցի հրետակոծման հետևանքով 20 պաղեստինցի է զոհվել։

Հաղորդվում է, որ արկերն արձակվել են Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի մերձավորարևելյան գրասենյակի դպրոցի ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը